ԱՄՆ Արիզոնա նահանգում բողոքի ցույցեր են կազմակերպվել նահանգում խստացված սահմանափակումները կասեցնելու դեմ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Արիզոնա նահանգի բնակիչները պնդում են, որ կարանտինային ռեժիմի դադարեցումը մահացու հետևանքների կհանգեցնի բոլորի համար:
ԱՄՆ-ում շատ նահանգներ սկսել են վերաբացել իրենց բիզնեսների մի մասը՝ չնայած առողջապահության ոլորտի մասնագետները զգուշացնում են, որ իրավիճակն ավելի վատ կլինի, քան այժմ է:
Արիզոնա նահանգն ԱՄՆ-ում ամենաշատը տուժած բնակավայրերից մեկն է: Այս նահանգում մահացածների թիվը հասնում է 620-ի: Իսկ վարակվածների թիվը շարունակում է աճել: