2020 թվականի հոկտեմբերին լրանում է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած՝ զենքի էմբարգոյի ժամկետը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը չի բացառել, որ Մոսկվան բանակցություններ կսկսի Իրանին ռուսական զենք մատակարարելու վերաբերյալ:
Ավելի վաղ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ հոկտեմբերին Իրանին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգոյի հնգամյա ժամկետն ավարտվում է, և որևէ շեղում այդ որոշումից չի կարող լինել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ անելու է Իրանի դեմ սպառազինության էմբարգոն երկարաձգելու համար և թույլ չի տա, որ Թեհրանը զենք գնի Ռուսաստանից կամ Չինաստանից: