• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք կպատասխանենք 20 հարվածով. Թրամփ. «Հարևաններ» Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք... 19:54
«Ոսկե ծիրան 2026». ինչ է սպասվում «Ոսկե ծիրան 2026». ինչ... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2020-ին Հայաստանում ՀՆԱ-ն կնվազի 3,5, 2021-ին կաճի 5,5 տոկոսով․ ՎԶԵԲ
Տնտեսություն
13:2713 Մայ, 2020

2020-ին Հայաստանում ՀՆԱ-ն կնվազի 3,5, 2021-ին կաճի 5,5 տոկոսով․ ՎԶԵԲ

2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։

Ըստ ՎԶԵԲ-ի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների նոր հրապարակման` «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և զուգակցվել պարենային ապրանքների գների անկայունության հետ, ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ կնվազի հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը, ինչպես նաև անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման արդյունքում: Սոցիալական սահմանափակումների և ցածր շարժունակության երկարատև միջոցառումները վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից»:

Վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղղված միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից:

Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ, ասվում է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»:

Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, և աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, հավանաբար, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։ 

«Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվիհասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին»,- ասվում է զեկույցում:

ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում զսպման միջոցառումները ազդել են ներքին պահանջարկի և առաջարկի վրա: Արտաքին ցնցումները ներառում են պարենային ապրանքների գների կտրուկ անկում (ազդելով պարենայինապրանքներ արտահանող ընկերությունների վրա), գլոբալ արժեքային շղթաների խափանում, տուրիզմի կոլափս ևդրամական փոխանցումների նվազում:

ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում զարգացող տնտեսություններում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: ՎԶԵԲ-ի գործունեության գրեթե բոլոր երկրները, ամենայն հավանականությամբ, այս տարի տնտեսական անկում կապրեն, բացառությամբ փոքր թվով երկրների, ներառյալ Թուրքմենստանը և Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Եգիպտոսը:

Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք ճնշման տակ են ընկել պարենային ապրանքների գների և տրանսֆերտներիկտրուկ անկման հետևանքով, այս տարի տնտեսական աճը կնվազի միջինում 1,2 տոկոսով՝ նախքան 2021 թվականին վերականգնվելը՝ գրանցելով 5,8 տոկոս աճ։

Ղազախստանն ու Ուզբեկստանը օգտագործում են իրենց հասանելի բուֆերները` տնտեսությանը զգալի խթան ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, ավելի փոքր երկրներում, ինչպիսիք են Ղրղըզստանի Հանրապետությունը, Մոնղոլիան և Տաջիկստանը, անկում է գրանցվում ծայրահեղ սահմանափակ հարկաբյուջետային հնարավորությունների և զգալի պարտքերի պատճառով։

Կենտրոնական Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում սահմանափակումների խիստ միջոցառումները ներառում ենբիզնեսների և դպրոցների զանգվածային փակում, մինչդեռ ընդհատված արժեքային շղթաները խոչընդոտում ենարտադրության գործընթացը, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, որն օրինակ՝ Սլովակիայի հանրապետությունում կազմում է արդյունաբերական արտադրության գրեթե կեսը: Կրճատված արտաքին պահանջարկը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է հետաձգելու վերականգնումը: Կանխատեսվում է, որ 2020 թվականին արդյունքը տարածաշրջանում կնվազի 4,3 տոկոսով, սակայն 2021 թվականին կրկին կամրապնդվի՝ աճելով 4,5 տոկոսով:

Զեկույցում նշվում է, որ Լեհաստանը, որն ունի Կենտրոնական Եվրոպայի և Մերձբալթյան տարաժաշրջանի ամենամեծ տնտեսությունը, հատկապես կայուն է եղել 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ակնկալվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի ուժեղ ազդեցություն կունենա երկրի ներսում բիզնեսի և զբաղվածության վրա՝ հաշվի առնելով Լեհաստանի բարձր մակարդակի ինտեգրումը գլոբալ արժեքային շղթաներին և առևտրի մեծ ազդեցությունը, հատկապես Եվրամիության (ԵՄ) շրջանակներում: Լեհաստանի տնտեսությունը 2020 թվականին 3,5 տոկոս անկում կապրի, իսկ 2021 թվականին կաճի 4,0 տոկոսով:

Ըստ զեկույցի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, խիստ ազդեցությանկենթարկվեն կորոնավիրուսային ճգնաժամի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների խստացման, արտարժույթի ներքին շուկաների վրա ուժեղ ճնշման և արտահանման նկատմամբ արտաքին պահանջարկի նվազմանհետևանքով:

Պարենային ապրանքների գների անկումը լրացուցիչ բեռ է ստեղծել ածխաջրածիններ և մետաղներ արտահանողների`Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի համար, մինչդեռ տրանսֆերտների ակնկալվող նվազումը ճնշում է գործադրումտնային տնտեսությունների մեկանգամյա եկամտի վրա, հատկապես Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Զբոսաշրջությունից եկամուտների կորուստը լուրջ հարված կլինի Վրաստանի տնտեսության համար:

Ուկրաինայում կրճատված արտաքին պահանջարկի և ներքին պահանջարկի անկման համադրությունը`պայմանավորված վիրուսի տարածումը զսպող հանրային առողջապահական միջոցառումներով, իր վնասը հասցրեց արտադրության և ծառայությունների ոլորտներին: Ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, իսկ 2021-ին կգրանցվի 5,0 տոկոս աճ։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանն ապրեց կրկնակի ցնցում․ թե՛ կորոնավիրուսային համավարակը, որը բերեց գլոբալ պահանջարկի նվազմանը, և թե՛ նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնագրի ձախողումը, որոնք միասին հանգեցրին նավթի գների էական անկմանն ու գործունեության կտրուկ դանդաղեցմանը:

Ռուսաստանի տնտեսությունը դեռևս կախված է նավթից, իսկ նավթի գների անկումը նշանակալի էր, մասնավորապես`համավարակի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ հարկաբյուջետային խթանման ֆոնին: Ակնկալվում է, որ 2020 թվականին Ռուսաստանի տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, որին կհաջորդի 4,0 տոկոս աճ 2021 թվականին։

Եվրամիության անդամ երկրները հարավարևելյան Եվրոպայում, ամենայն հավանականությամբ, նույնպես խիստ կտուժեն կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով, և անկման հիմնական օջախը կլինի զբոսաշրջության ոլորտը, հատկապես Կիպրոսում, Հունաստանում և Բուլղարիայում:

Ակնկալվում է, որ Արևմտյան Բալկանները՝ Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան, կտուժեն գլոբալ մատակարարումների շղթայի խաթարումից՝ լայնածավալ արտադրական բազա ունենալու պատճառով: Ալբանիայի և Մոնտենեգրոյի տնտեսությունները կտուժեն, քանի որ մեծ կախվածություն ունեն զբոսաշրջությունից, մինչդեռ Կոսովոյում և որոշ չափով՝ Արևմտյան Բալկանների այլ տնտեսություններում, նվազած տրանսֆերտների պատճառով կկրճատվի ներքին պահանջարկը:

2020 թվականին կորոնավիրուսային պանդեմիան, հավանաբար, ուժեղ ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսական աճի վրա՝ 2020 թվականին ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով, այնուհետև արագ կվերականգնվի՝ 2021 թվականին գրանցելով 6.0 տոկոս աճ: Կանխատեսումը մեծապես կախված է վիրուսի տարածումը զսպող՝ սոցիալական սահմանափակումների միջոցառումների տևողությունից և ծավալից:

Ակնկալվում է, որ հարավային և արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տեսանելի կլինի զբոսաշրջության ոլորտում (որը 2019 թվականին տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական աճի հիմնական շարժիչն էր), ինչպես նաև կնկատվեն զսպման միջոցառումների հետ կապված՝ ներքին պահանջարկի անկում, հիմնական առևտրային գործընկերների կողմից պահանջարկի անկում և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելի դանդաղ ներհոսքեր:

Այս տարածաշրջանի երկրներում տնտեսական աճը 2020 թվականին կնվազի միջինում 0,8 տոկոսով՝ նախքան 2021 թվականին 4.8% աճի շնորհիվ վերականգնվելը:

Եգիպտոսում, որը տարածաշրջանում ամենամեծ տնտեսությունն ունի, աճը պահպանվել է պետական շինարարության խոշոր ծրագրերի և հեռահաղորդակցության ոլորտում բումի շնորհիվ: Ակնկալվում է, որ այս տարի Եգիպտոսը կգրանցի 0,5 տոկոս, իսկ 2021 թվականին՝ 5,2 տոկոս տնտեսական աճ:

Ակնկալվում է նաև, որ տարածաշրջանի այլ երկրներում՝ Հորդանանում, Մարոկկոյում, Լիբանանում և Թունիսում, տնտեսական աճը կնվազի։ Կանխատեսվում է հատկապես կտրուկ՝ 11 տոկոս անկում Լիբանանում, որն արդեն իսկ ռեցեսիայի մեջ էր 2018 և 2019 թվականներին:

Դիտումների քանակ132
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՎԶԵԲ-ը շարունակելու է Հայաստանի Կառավարության հետ սերտ գործակցությունը 15:3527 Ապր, 2020 ՎԶԵԲ-ը շարունակելու է Հայաստանի Կառավարության հետ սերտ գործակցությունը Քաղաքականություն
  • ՎԶԵԲ-ը մեկնարկում է Կենսական ենթակառուցվածքների աջակցման ծրագիրը (ԿԵԱԾ) 20:0124 Ապր, 2020 ՎԶԵԲ-ը մեկնարկում է Կենսական ենթակառուցվածքների աջակցման ծրագիրը (ԿԵԱԾ) Հասարակություն
  • 21 միլիարդ եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարին․ ՎԶԵԲ 15:1324 Ապր, 2020 21 միլիարդ եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարին․ ՎԶԵԲ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին 19:1110 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները 19:0610 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 105 ինքնաբացարկ՝ «Ուժեղ Հայաստան»-ում. փորձագետները տարբեր վարկածներ են առաջ քաշում 19:0010 Հլս, 2026
  • Գազի համաշխարհային պահանջարկը կկրճատվի. զեկույց 18:5710 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան 18:4910 Հլս, 2026
  • Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը 18:3810 Հլս, 2026
  • Ապատեղեկատվության դեմ իրազեկումների արշավ ՏԻՄ-երում 18:3410 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT 18:2510 Հլս, 2026
  • Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին 18:1810 Հլս, 2026
  • Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը 18:1010 Հլս, 2026
  • Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար 18:0710 Հլս, 2026
  • «Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում 17:5810 Հլս, 2026
  • Ֆիզանձը չի կարողանա ՀՀ-ից միրգ-բանջարեղեն արտահանել. ՍԱՏՄ-ն խստացնում է հսկողությունը 17:5010 Հլս, 2026
  • Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. Ջաբարով 17:4010 Հլս, 2026
  • «Նոր տողից»՝ նոր ասելիքով 17:3010 Հլս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ 17:2110 Հլս, 2026
  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են 17:1310 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել. ԱՀԱ 17:0410 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | 64 մլն դրամի գործարք․ Գագիկ Խաչատրյանի կնոջ և նախկին համայնքապետի գործը՝ դատարանում 17:0010 Հլս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում ծանոթացել է մաքսային հսկողության կազմակերպմանը 16:5510 Հլս, 2026
  • Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ 16:4610 Հլս, 2026
  • Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը 16:3710 Հլս, 2026
  • Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը 16:3510 Հլս, 2026
  • Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում 16:2510 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 16:1010 Հլս, 2026
  • Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ 16:0910 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր 16:0010 Հլս, 2026
  • Պետության ֆինանսավորմամբ Plug and play-ը ծրագրեր է իրականացնում մեր երկրում 15:4810 Հլս, 2026
  • Արևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահ 15:3710 Հլս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք 15:2610 Հլս, 2026
  • Կասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 15:2210 Հլս, 2026
  • Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել 15:1010 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խելացի փեթակներ, AI ու անշարժ գույքի անալիտիկա. Plug and Play-ի լուծումները 15:0010 Հլս, 2026
  • ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ 14:5610 Հլս, 2026
  • Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. Նիկոլ Փաշինյան 14:3410 Հլս, 2026
  • Պաշտպանի ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին 14:1110 Հլս, 2026
  • Դամասկոսում Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ է իրականացրել «Իսլամական պետության» հետ կապված բջիջը 13:5110 Հլս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆ 13:3310 Հլս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել 13:1810 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Աշխատանք, բնակարան, վիրահատություն. ինչ ընտրակաշառքի սխեմաներ են բացահայտվել 13:0010 Հլս, 2026
  • Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC 12:4410 Հլս, 2026
  • Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. Փաշինյան 12:2910 Հլս, 2026
  • Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա 12:1910 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը 12:0510 Հլս, 2026
  • Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով 11:5010 Հլս, 2026
  • Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. Hürriyet 11:4110 Հլս, 2026
  • Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդու 11:3310 Հլս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ 11:2610 Հլս, 2026
  • Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 11:1910 Հլս, 2026
  • Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 11:1010 Հլս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը 11:0610 Հլս, 2026
  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ 10:5710 Հլս, 2026
  • 2026-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում 10:4810 Հլս, 2026
  • Արձակուրդը արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. Նիկոլ Փաշինյան 10:3910 Հլս, 2026
  • Հուշագիր Դիլիջանում մշակութային գործակցության մասին 10:1410 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ԹՐԻՓՓ-ում որևէ դավադրություն չկա. Փաշինյան | 10.07.2026 10:0010 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները+ 09:5910 Հլս, 2026
  • Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում 09:4110 Հլս, 2026
  • AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով 09:0810 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0210 Հլս, 2026
  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է 08:4810 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:3610 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա 08:2010 Հլս, 2026
  • «Թունել Սադ Արիանա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 250 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0310 Հլս, 2026
  • Ալի Խամենեիի հուղարկավորությունը՝ Մաշհադում 01:0210 Հլս, 2026
  • Իրանը շարունակում է հարվածները տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին 00:3910 Հլս, 2026
  • Ինքնաբացարկը մեր գաղտնի պլանի մի մասն է. Սամվել Կարապետյան 00:2510 Հլս, 2026
  • Հունաստանն աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը․ Հարիս Թեոխարիս 00:0110 Հլս, 2026
  • Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից 23:5709 Հլս, 2026
  • ՀՀ-ն Լիբանան է ուղարկել 80 տոննա մարդասիրական օգնություն 23:5109 Հլս, 2026
  • Ինչ լուծում կլինի Արծվաշենի՝ նույնն էլ կլինի մյուսների դեպքում. վարչապետը անկլավների մասին 23:2809 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն քննարկել են համագործակցության հեռանկարները 23:0909 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն 22:5409 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է 22:4209 Հլս, 2026
  • Հարցազրույց Տարոն Չախոյանի հետ 22:3009 Հլս, 2026
  • Մարզական կյանքի նոր փուլին՝ պատրաստ 22:2109 Հլս, 2026
  • Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. հանդիպում Էլեոնոր Կարուայի հետ 22:0909 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «Արարատցեմենտը» կպետականացվի, նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ 22:0009 Հլս, 2026
  • «Բեբրաս» ինֆորմատիկայի մրցույթին 60 դպրոցի ավելի քան 6400 աշակերտ է մասնակցել 21:4809 Հլս, 2026
  • Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր 21:3609 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 21:2509 Հլս, 2026
  • Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում 21:1209 Հլս, 2026
  • Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է 21:0909 Հլս, 2026
  • Արաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները 20:5909 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 9. 2026 20:5709 Հլս, 2026
  • Յուլիս 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5309 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 20:5109 Հլս, 2026
  • Կենսաբազմազանության թիրախներ և փողեր 20:4709 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:4109 Հլս, 2026
  • Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են մեդալներով 20:3609 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է 20:2709 Հլս, 2026
  • Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է. Նիկոլ Փաշինյան 20:1809 Հլս, 2026
  • Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը 20:1109 Հլս, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:0409 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը 19:5709 Հլս, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրին 19:5109 Հլս, 2026
  • «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի 19:4309 Հլս, 2026
  • ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին 19:3509 Հլս, 2026
  • 109 հազար տեղահանվածի բնակարանային ապահովման համար կիրականացվի 284,4 մլն դոլարի ծրագիր 19:2909 Հլս, 2026
  • Նախատեսվում է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը 19:2109 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015