Աֆղանստանի արևելյան շրջաններից մեկում հուղարկավորության ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն: Ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 15 հոգի, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Շրջանային իշխանությունները մտավախություն են հայտնել, որ զոհերի թիվը կավելանա: Սգո թափորը վերջին հրաժեշտն էր տալիս շրջանի իրավապահ ուժերի հրամանատարին, որը մահացել էր սրտի կաթվածից: Հուղարկավորությանը ներկա են եղել հազարավոր մարդիկ:
«Թալիբան» շարժումը հերքել է ահաբեկչությանն իր ներգրավվածությունը: