2019 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ է արձանագրվել՝ հայտնում են ՊԵԿ-ից:
«ՀՀ ներմուծման ծավալները 2019 թվականին կազմել են 2,661 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 11%-ով, իսկ արտահանման ծավալները կազմել են 1,265 մլրդ ՀՀ դրամ, ինչը գրեթե 9%-ով ավելի է, քան նախորդ տարի»,- նշված է հաղորդագրության մեջ: