Իրանի հարավային Ջասք նավահանգստի ափերի մոտ խոցվել է իրանական ռազմա-տրանսպորտային Konarak նավը: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 19 մարդ, 15-ը վիրավորվել է:
Միջադեպը տեղի է ունեցել ծոցում ծովային զորավարժությունների ժամանակ, երբ իրանական ավիակիրը սխալմամբ հակաօդային հրթիռն արձակել է ռազմական տրանսպորտային նավի ուղղությամբ: