Ֆինլանդիայում Մալթայի դեսպան Մայքլ Զամմիթ Տաբոնան հրաժարական է տվել, երբ Ֆեյսբուքի էջում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:
Տաբոնան գրել է հետևյալը. «75 տարի առաջ մենք կանգնեցրինք Հիտլերին: Ո՞վ կկանգնեցնի Անգելա Մերկելին: Նա կատարեց Հիտլերի երազանքը՝ վերահսկել Եվրոպան»:
Ըստ Times of Malta թերթի, Մալթայի արտգործնախարար Էվարիստ Բարտոլոն ասել է, որ Գերմանիայից պաշտոնապես ներողություն կխնդրի: Նա նաև նշել է, որ դեսպանին հրամայել է ջնջել իր խոսքերը Ֆեյսբուքից, իսկ դիվանագետներին էլ հիշեցրել է սոցկայքերում լինել զուսպ և պատասխանատու:
Տաբոնան առայժմ չի մեկնաբանել իրադրությունը: