ԱՄՆ Սենատը չկարողացավ չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի վետոն, որը նա կիրառել էր առանց Կոնգրեսի համաձայնության Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումն արգելող բանաձևի վրա:
Դեմոկրատները չկարողացան հավաքել ձայների անհրաժեշտ երկու երրորդը, նախագահի վետոյին դեմ քվեարկեց 49 օրենսդիր, կողմ էր 45-ը:
Թրամփը համոզված է, որ բանաձևը հիմնված է փաստերի և օրենքի դրույթների սխալ ըմբռնման վրա, և դա կսահմանափակեր ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին ու գործընկերներին՝ պաշտպանելու նախագահի հնարավորությունները: