«Մայիսի 9-ին՝ կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք առավելագույն ինտենսիվության կհասնեն մայիսի 10-ին։ Առանձին վայրերում, այդ թվում՝ նաև Երևանում, դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ»,- տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կտրուկ կնվազի մոտ 6-8 աստիճանով։ Մայիսի 11-ից սկսած տեղումները կդադարեն, և ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի բարձրանալ։