Հնդկաստանում բեռնատար գնացքն անցել է երկաթգծերի վրա քնած աշխատանքային միգրանտների վրայով: 16 մարդ է զոհվել, ևս մի քանիսին տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Միջադեպը տեղի է ունեցել արևմտյան Մահարաշտրա նահանգում: Բեռնատար գնացքի վարորդը փորձել է կանգնեցնել գնացքը, երբ տեսել է քնած մարդկանց, բայց չի կարողացել խուսափել ողբերգությունից:
Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել: