ԱՄՆ Յուտա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 5-ամյա մի երեխայի, որը մենակ ճանապարհորդում էր Կալիֆոռնիայում՝ «Լամբորգինի» մեքենա գնելու հույսով:
Ճանապարհային ոստիկան Ռիկ Մորգանը մայրուղու վրա կանգնեցրել է ոչ մեծ մեքենան, որի վարորդը դժվարանում էր մեքենան վարել: Մեքենայում նա գտել է միայն հինգ տարեկան տղային և պարզել, որ նա գնում է բարեկամի մոտ՝ երեք դոլարով սպորտային «Լամբորգինի» գնելու: Մորգանին հաջողվել է գտնել երեխայի ծնողներին և նրան տուն վերադարձնել:
Տղայի հայրն ասել է, որ երեխային այդ օրը պետք է մյուս որդին խնամեր, բայց նա քնել է, իսկ փոքրիկն առիթն օգտագործել է ու տնից դուրս եկել: Բարեբախտաբար, հինգ կիլոմետր էլ չանցած՝ ոստիկանությունը նրան կանգնեցրել է: