Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Sukhoi Superjet 100 ուղևորատար օդանավը՝ տեղեկացնում է Vesti.ru կայքը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ խափանվել է օդանավի ձախ շարժիչը:
Արտակարգ իրավիճակում հայտնված անձնակազմն անմիջապես որոշում է կայացրել վերադառնալ օդանավակայան: Օդանավը վայրէջքը բարեհաջող է կատարել: Տուժածներ չկան: Օդանավի անսարքության պատճառները ճշտվում են: