«Էթիհադ» ավիաընկերության օդաչուները ստիպված են եղել կիրառել իրենց բոլոր հմտությունները՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ինքնաթիռի բարեհաջող վայրէջքի համար: «Դենիս» փոթորկի պատճառով Airbus A380-ը՝ ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը, օդում տատանումների է ենթարկվել, այնուհետև ստիպված է եղել մի կողքի վրա թեքված վայրէջք կատարել և դուրս գալ թռիչքուղուց: Քամու արագությունն այդ պահին եղել է ժամում 140 կմ:
Բրիտանական ափերի մոտ մոլեգնող «Դենիս» փոթորկից արդեն երկու մարդ է մահացել, Ուելսում հայտարարվել է «վտանգի կարմիր մակարդակ», երկու օրվա ընթացքում եղել են մեկ ամսվա տեղումներ:
Վատ եղանակի պատճառով Մեծ Բրիտանիայում արգելափակվել են հիմնական մայրուղիները: Լոնդոնի օդանավակայաններում չեղարկվել են տասնյակ չվերթներ: