Նիդեռլանդների Հաագա քաղաքում ավելի քան 200 քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ բողոքելով երկրում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, կառավարության սահմանած խիստ սահմանափակումների դեմ՝ գրում է Nltimes.nl կայքը:
Ի սկզբանե ակցիան թույլատրված էր անցկացնել 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելով, սակայն ցուցարարները չեն ենթարկվել քաղաքապետարանի հրահանգներին, և ոստիկանությունը ստիպված է եղել ցրել ցույցը:
Ակցիայի ժամանակ քաշքշուք է սկսվել իրավապահների ու ցուցարարների միջև, որի ժամանակ ձերբակալվել է երեք տասնյակից ավելի կարգազանց: