Իսրայելի օդուժը հրթիռակոծել է Սիրիայի Հալեպ շրջանում գտնվող ռազմական հենակետերն ու հետազոտական կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն հինգերորդ նման ավիագրոհն է՝ ուղղված իրանամետ ուժերի դեմ: Արաբական երկրում մշտադիտարկում իրականացնող իրավապաշտպան կազմակերպությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 14 իրանցի: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կաճի, քանի տուժածներից շատերի վիճակը ծանր է: