Իսպանիայում կորոնավիրուսից մահերի թիվը նվազել է նախորդ շաբաթների համեմատ: Եվրոպական այս երկրում մեկ օրվա ընթացքում վարակից մահացել է 185 մարդ: Նման ցածր ցուցանիշ Իսպանիայում գրանցվում է արդեն երեք օրը: Այս մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարը՝ գրում է Reuters գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, Իսպանիայում մահացել է 25.613 մարդ, իսկ վարակվածների թիվը 219.329 է: