ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։
Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում,- տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։