Ղազախստանի Սենատի խոսնակ է նշանակվել Մաուլեն Աշիմբաևը: Նա փոխարինում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստերը՝ Դարիգա Նազարբաևային:
Պատգամավորները միաձայն աջակցել են Աշիմբաևի թեկնածությանը, որը ներկայացրել էր երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Աշիմբաևն առաջնային է համարել պայքարը կորոնավիրուսի համաճարակի դեմ և երկրի առաջին նախագահի քաղաքականության շարունակականության պահպանումը:
Ավելի վաղ Աշիմբաևը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և նախագահի խորհրդականը:
Տոկաևը Դարիգա Նազարբաևային խորհրդարանի խոսնակի պաշտոնից հեռացրել է մայիսի 2-ին: Տաջիկստանի ԶԼՄ-ների ազգային ասոցիացիայի նախագահը ենթադրել է, որ Նազարբաևայի պաշտոնանկությունը քաղաքական կլանների միջև շահերի բախման հետևանք է: Միաժամանակ նա հայտնել է, որ նախկին սենատորը չի լքում քաղաքական ասպարեզը, և նրա համար արդեն նոր պաշտոն է գտնվել: