• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
EPC գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ EPC գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների... 13:00
Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ... 12:51
Հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերը որ համարի թվերի ներքո հանդես կգան Հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններում... 12:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը․ նախագահի հոդվածը լիբանանյան L'Orient-Le Jour պարբերականում
Քաղաքականություն
16:0824 Ապր, 2020

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը․ նախագահի հոդվածը լիբանանյան L'Orient-Le Jour պարբերականում

Լիբանանյան հեղինակավոր L'Orient-Le Jour ֆրանսալեզու պարբերականն այսօր հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։

«Ավելի քան մեկ դար է անցել մարդկության և քաղաքակրթության դեմ 1915-1923 թթ․ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգալ են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը»,- մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը:

Հոդվածում Հայաստանի նախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատճառներին ու հետևանքներին, Ցեղասպանության դասերին և այդ համատեքստում ողջ մարդկության անելիքներին։ 

«Ոմանք ասում են, թե արդեն ավելի քան մեկ դար է անցել ցեղասպանությունից, և ինչքան էլ կորուստները ծանր լինեն, դա անցյալ է, և պետք է նայել ապագային: Ես էլ ասում եմ՝ մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա: Բայց հիշենք, որ ապագան երեկվա և այսօրվա շարունակությունն է,-գրել է նախագահը:-Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային և նյութական վիթխարի կորուստների մասին: Եվ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստն էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Մեկ այլ կարևոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլևս չկան համախումբ ապրող հայեր: Եվ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթներն, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձևավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ:

Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետևողականորեն ոչնչացվել են հայերի և հայկական քաղաքակրթության հետքերը»,- գրել է նա:

Հայաստանի նախագահը նշում է, որ եթե այսօր մենք արդարացիորեն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական հուշարձանների ավերումը, ապա որքան խստությամբ պետք է դատապարտենք և ժամանակին պետք է դատապարտած լինեինք առնվազն հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի նյութական և մշակութային հուշարձանների ոչնչացումը: «Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված: Ճանաչումն ու դատապարտումը կարող էին կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների,-գրել է նախագահը։-Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ՝ առաջին հերթին այն համամարդկային արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանը՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով: Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2008թ. սկսած ավանդականորեն ընդունում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձևեր, իսկ 2015թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից դարձյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձևը:

Ուստի Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, խիստ այժմեական է: Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում և կրկնության բացառում, հետևանքների վերացում»:

Նախագահ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկված հայերին:

«Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար,- եզրափակել է նա։- Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի ու վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա»:

Դիտումների քանակ71
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իլիանա Յոտովայի հետ ստորագրեցինք Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր. վարչապետ 14:2503 Մայ, 2026
  • Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին. Նիկոլ Փաշինյան 14:1703 Մայ, 2026
  • AFCP-ն աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանությանը 13:3803 Մայ, 2026
  • EPC գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ 13:0003 Մայ, 2026
  • Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ 12:5103 Մայ, 2026
  • Հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերը որ համարի թվերի ներքո հանդես կգան 12:4203 Մայ, 2026
  • Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ամրապնդելու բարեկամական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու որակական նոր մակարդակի. Փաշինյան 11:5903 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահը 11:4703 Մայ, 2026
  • Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ 11:2703 Մայ, 2026
  • Կանադայի վարչապետը ժամանել է Հայաստան 11:1603 Մայ, 2026
  • Եվս մեկ օրինակ, որը հստակ արտացոլում է Կառավարության աջակցության թիրախային լինելը. Գևորգ Պապոյան 11:1403 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Սիսիան քաղաքում 11:0803 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կատարվող նվիրատվությունների և նախընտրական հիմնադրամների միջոցների տնօրինման վերաբերյալ 10:1603 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում. վարչապետ 09:5303 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Սևան քաղաքի մի շարք փողոցներում 09:2903 Մայ, 2026
  • Պետությունը պետք է ձեռնարկի քայլեր՝ ԶԼՄ-ների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության ապահովման ուղղությամբ. ՄԻՊ 09:0603 Մայ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:5303 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտալացվածներ 08:4203 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնեց Վիեննա 08:1303 Մայ, 2026
  • Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը Երևանում է 04:5403 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն 04:5203 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն 04:4903 Մայ, 2026
  • Էստոնիայի վարչապետը EPC 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Հայաստան 04:4703 Մայ, 2026
  • Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ժամանել է Հայաստան 04:3603 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 04:0203 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան 03:3703 Մայ, 2026
  • Մայիսի 5-ին Նոտարական պալատն իր աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով 00:5403 Մայ, 2026
  • Աղվերանում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի մասնակիցների հանդիպումը 00:1203 Մայ, 2026
  • Տոնզիլէկտոմիա կատարելու ցուցումները 23:4802 Մայ, 2026
  • Մայիսի 3-ի եղանակային կանխատեսումները 23:3002 Մայ, 2026
  • Կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դեպք է բացահայտվել. գործը դատարանում է 23:1102 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը 22:5802 Մայ, 2026
  • Ի՞նչ կտան Հայաստանին ԵՔՀ, ԵՄ-ՀՀ գագաթնաժողովներն ու Մակրոնի պետական այցը. Հանրային քննարկում 22:4002 Մայ, 2026
  • Ավելի քան 306 հազար շահառու. փետրվարին անկանխիկից հետվճարը հասել է 262.8 մլն դրամի 22:2402 Մայ, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Գեղաշեն գյուղի սարերում սունկ հավաքելու ընթացքում մոլորվել է․ ՆԳՆ 22:0402 Մայ, 2026
  • Ընտրել ենք շուրջ 20 երիտասարդ առաջնորդների՝ միանալու Yerevan Dialogue Young Fellows 2026 ծրագրին․ ԱԳՆ 21:5102 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.05.2026 21:3002 Մայ, 2026
  • Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհ 21:1502 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան 21:0602 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Պետք է վերջ տրվի ապօրինի ծառահատումներին, որսագողությանը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0002 Մայ, 2026
  • Բուժակ Ռուբիկը հաղթահարել է արյան քաղցկեղը՝ ոսկրածուծի փոխպատվաստմամբ 20:5402 Մայ, 2026
  • Ճանապարհների և ենթակառուցվածքների բարեկարգում՝ Հաղարծինում 20:4902 Մայ, 2026
  • Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ֆրանսիայում G7 գագաթնաժողովին 20:4402 Մայ, 2026
  • Զորքի կրճատման մասին հայտարարությունը սպասելի էր. Պիստորիուս 20:3902 Մայ, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 841 մլն դրամի հարկ է վճարել 20:3102 Մայ, 2026
  • Չինաստանն արգելել է հետևել և ճանաչել ԱՄՆ պատժամիջոցների մի մասը 20:2202 Մայ, 2026
  • 1888-ին կառուցված, 1920-ին փակված, 2023-26-ին վերականգնված Կիրանցի եկեղեցին օծվել է 20:1102 Մայ, 2026
  • Ֆիցոն մայիսի 9-ին կայցելի Մոսկվա 20:0402 Մայ, 2026
  • Հրդեհի ահազանգ Նոր Արեշ փողոցում 19:5602 Մայ, 2026
  • Թրամփը մերժել է Իրանի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը. Reuters 19:4302 Մայ, 2026
  • Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին 19:3102 Մայ, 2026
  • Իմ և Զելենսկու կարծիքները մի շարք հարցերի շուրջ տարբերվում են. Ֆիցո 19:1902 Մայ, 2026
  • Ճապոնացի մասնագետն օգնում է վերականգնել մանուկների լսողությունը 19:0302 Մայ, 2026
  • Չեխիայի նորընտիր վարչապետը Երևանում առաջին անգամ կհանդիպի Զելենսկու հետ 18:4702 Մայ, 2026
  • Դասարաններում սովորողների թիվը կկրճատվի. փորձագետը կարծում է՝ այլընտրանք պետք է լինի 18:3202 Մայ, 2026
  • Ես գրեթե անմիջապես կվերցնեմ Կուբան. Թրամփ 18:1402 Մայ, 2026
  • Արտգործնախարարությունը ներկայացրել է «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղությունները 17:5802 Մայ, 2026
  • Կիրանցի ֆուտբոլիստները շուտով մարզիչ կունենան 17:4402 Մայ, 2026
  • Իրանը նոր առաջարկ է անում ԱՄՆ-ին. IRNA 17:1802 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Անհատույց իրականացված 276 վիրահատություն. Հայաստան կայցելի վիրաբույժ Ակիրա Իշիյաման 17:0002 Մայ, 2026
  • 6 մարզի 17 համայնքում ներդրվում են էներգաարդյունավետ լուծումներ 16:5602 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը 5000-ով կնվազեցնի իր զորքերի թիվը Գերմանիայում. AFP 16:3302 Մայ, 2026
  • Անասնաբուժական դեղատները կլիցենզավորվեն առանձին. Էկոնոմիկայի նախարարություն 16:0802 Մայ, 2026
  • Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանում ԵՄ ավտոմեքենաների համար 15:4602 Մայ, 2026
  • Շուտ չենք հեռանալու Իրանից. Թրամփ 15:2902 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը հետաձգում է զենքի մատակարարումները Եվրոպա Իրանի պատերազմի պատճառով. FT 15:1102 Մայ, 2026
  • Պերմին սպառնում է Տուապսեի բնապահպանական աղետը. փորձագետներ 14:5402 Մայ, 2026
  • Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է. Ազիզյան 14:3902 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 14:2702 Մայ, 2026
  • Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:1602 Մայ, 2026
  • Երկկողմ կապերի խորացման հարցում կարևոր են բարեկամական խմբերի դերն ու արդյունավետ աշխատանքը 14:1102 Մայ, 2026
  • Ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին. Լևոն Ազիզյան 13:5402 Մայ, 2026
  • Անտառը մեր մեծ հարստությունն է, և այս կապիտալը պետք է պահպանենք ու զարգացնենք․ վարչապետ 13:4902 Մայ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիև չեն մեկնում բանակցություններում փակուղու պատճառով. The Kyiv Independent 13:4302 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը առաջ է մղում նոր միջազգային կոալիցիա Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար 13:2802 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձորի մի շարք հասցեներում 13:1202 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Շատ կարևոր քայլ է, սահմանից մոտ 40 մետր հեռու Կիրանցի եկեղեցին օծված է. վարչապետ 13:0002 Մայ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը 12:5002 Մայ, 2026
  • ՀՀ վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի միջոցառումների անցկացումն է Հայաստանում. Արայիկ Հարությունյան 12:4902 Մայ, 2026
  • Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 12:4202 Մայ, 2026
  • Գոմքի նոր դպրոցը՝ նոր հնարավորություններով. Կառավարության ներդրումները բարձրացնում են կրթության որակը 11:5602 Մայ, 2026
  • Վարչապետի ելույթը Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման միջոցառմանը 11:4602 Մայ, 2026
  • Կիրանցի եկեղեցին օծված է, և այսօրվանից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ. վարչապետ 11:4402 Մայ, 2026
  • Իրանի դեմ ռազմական գործողությունները «դադարել են». Թրամփ 11:3702 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում թափուր պաշտոններ են առաջացել. ԿԸՀ 11:2202 Մայ, 2026
  • Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին 10:4302 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կապանում 10:2602 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ տեղի է ունենում վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը 10:0302 Մայ, 2026
  • Շվեյցարիան և ՊԳԿ-ն աջակցում են Հայաստանում անտառների մոնիթորինգի համակարգի ստեղծմանը 09:4102 Մայ, 2026
  • Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ 09:0902 Մայ, 2026
  • Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) 08:5402 Մայ, 2026
  • AFCP ծրագրով վերականգնվել է Դաշտադեմի միջնադարյան ամրոցը 08:4202 Մայ, 2026
  • Շիրակի փողոցում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է 08:2402 Մայ, 2026
  • Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:0602 Մայ, 2026
  • Երևանի Շիրակի փողոցի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է 8 մարտական հաշվարկ 01:0202 Մայ, 2026
  • Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը պատրաստ է գործարկման 00:4102 Մայ, 2026
  • Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի փոխնախարարին 00:0702 Մայ, 2026
  • Վլադիլեն Բալյան. կոմպոզիտորի աշխատասենյակը 23:5501 Մայ, 2026
  • «Արմենպրես»-ի լոգոն օգտագործվել է X-ում կեղծ տեսանյութի տարածման համար 23:3101 Մայ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ 23:1501 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015