• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է... 01:42
Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի... 00:47
ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների... 00:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 10:4424 Ապր, 2020

Ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման, այլև սթափության և ժխտողականության դեմ պայքարի օր է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես, նշել է.

«Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն:

Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին, երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին:

Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց. 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան Կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:

Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետև այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան:

Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան: Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում «ջերմացման ժամանակաշրջանի», այլև այն փաստի հետ, որ 1946-49 թվականներին շուրջ հարյուր հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան, դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը:

Խորհրդային Հայաստանի իշխանությունն ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու և Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու որոշում կայացրեց: Եվ այս վեհաշուք կոթողը դարձավ մեր ժողովրդի հավերժության ամենապերճախոս խորհրդանիշներից մեկը:

Այդ նույն ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժում սկսվեց նաև հայկական Սփյուռքի գաղթօջախներում: Այդ շարժումը, որը տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ղեկավարում են Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցները, հետևողական և անխոնջ քայլերի շնորհիվ բազմաթիվ երկրներում պսակվեց հաջողությամբ:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ և մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը:

Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:

Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությունը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր:

Եվ այնուամենայնիվ, ապրիլի 24-ն առաջին հերթին մեր ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենահարմար պահը:

Ո՞րը պետք է լինի ուրեմն, ապրիլի 24-ից մեր հետևությունը:

Առաջինը. 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել:

Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը:

Երկրորդ և նույնքան կարևոր հետևությունը հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Եվ այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին:

Այո, մենք չպետք է ջանք խնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր դաշնակիցների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր է միայն համահայկական ներուժի համախմբմամբ: Համահայկական ներուժի Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր:

Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս վաղվա աշխարհի պայմաններում էլ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի:

Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման:

Սիրելի հայրենակիցներ,

Այս տարի ապրիլի 24-ը մենք դիմավորում ենք բացառիկ պայմաններում: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորիս դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ պիտի տեղի չունենա, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է:

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին՝ կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար: Հարկ է արձանագրել, որ նմանատիպ իրավիճակում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները:

Բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ և ընդգրկում հաղորդելու հնարավորություն, և այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում:

Երթին մասնակցելու համար պետք է շարունակեք մնալ տանը, և պարզապես այս պահից սկսած ձեր անուն ազգանունը ուղարկեք 1915 կարճ համարին, եթե Հայաստանում եք, և +374 33 19 15 00 համարին, եթե արտերկրում եք, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչև լուսաբաց ձեր անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա:

Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22.00-ին, կշարունակվի մինչև լուսաբաց, և նրան մասնակցելու հնարավորություն ունեն նաև ձեր հազարավոր օտարերկրացի ընկերները, ծանոթները:

Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը երկար տարիներ մեր ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել և այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի և համոզված եմ՝ այդպես էլ կլինի:

Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե հայկական Սփյուռքը,

Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում:

Հիշում ենք և պահանջում»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, տիկին Աննա Հակոբյանի հետ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Դիտումների քանակ133
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անդրադարձ ենք կատարել նաև խաղաղության և կայունության ընդլայնմանը Հարավային Կովկասում. Փաշինյան 17:5304 Մայ, 2026
  • Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը 17:4104 Մայ, 2026
  • Երևանում կայացել է Կոբախիձե-Զելենսկի հանդիպումը 17:3004 Մայ, 2026
  • Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը 17:2004 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը 17:0604 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները 16:5704 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 16:5204 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի նոր խաղաղության առաջարկները. IRNA 16:3604 Մայ, 2026
  • Երևանը կարևորում է միջազգային ներգրավվածության մեծացումը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ 16:2104 Մայ, 2026
  • Եվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվում. Մակրոն 16:0904 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը` Երևանում | ՈՒՂԻՂ 16:0704 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով 16:0004 Մայ, 2026
  • Եվրոպային մեծ դեր է հատկացվում ՆԱՏՕ - ի ամրապնդման գործում. Ռյուտե 15:5904 Մայ, 2026
  • Հայաստանը ժողովրդավարական արժեքների փարոս է լայն տարածաշրջանում. Բելգիայի վարչապետը՝ Փաշինյանին 15:4804 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր 15:2804 Մայ, 2026
  • Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ 15:1004 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Սովորում ենք ապրել խաղաղության մեջ. Ալիևը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովին միացել է տեսակապով 15:0004 Մայ, 2026
  • Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր 14:5004 Մայ, 2026
  • Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան 14:4904 Մայ, 2026
  • Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթը 14:3704 Մայ, 2026
  • Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանը 14:0304 Մայ, 2026
  • Հայաստանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի տեսանկյունը շատ տպավորիչ է. Մակրոնը՝ թավշյա հեղափոխության արդյունքների մասին 13:5004 Մայ, 2026
  • Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:4104 Մայ, 2026
  • Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին 13:3004 Մայ, 2026
  • Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Հորմուզի նեղուց մտնելու փորձի ժամանակ 13:2204 Մայ, 2026
  • Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. Զելենսկի 13:1404 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը 13:0704 Մայ, 2026
  • Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը 13:0104 Մայ, 2026
  • Առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահ 12:5404 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցից դուրս բերել արգելափակված նավերը. Թրամփ 12:4604 Մայ, 2026
  • Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին 12:3904 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը 12:2904 Մայ, 2026
  • Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը, թեպետ՝ հեռակապով. Փաշինյան 12:2304 Մայ, 2026
  • Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան 12:1604 Մայ, 2026
  • Ուկրաինական դրոնը խոցվել է Կրեմլից ոչ հեռու 12:0804 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը 11:5404 Մայ, 2026
  • ԱԺ ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է 12 դիտորդական առաքելություն․ ԿԸՀ 11:4604 Մայ, 2026
  • Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը. Բաբիշ 11:2404 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը 11:1904 Մայ, 2026
  • Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ 11:1504 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն 11:1204 Մայ, 2026
  • Իսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում 10:2804 Մայ, 2026
  • Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կհասնի պարարտանյութի նոր խմբաքանակ 10:2204 Մայ, 2026
  • Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան 09:4704 Մայ, 2026
  • Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել 09:3004 Մայ, 2026
  • Կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում էջերն ու ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգումների 09:2204 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը` Երևանում | ՈՒՂԻՂ 08:5604 Մայ, 2026
  • Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն 08:5304 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2804 Մայ, 2026
  • Վարչապետը Բարտ դե Վևերի հետ մասնակցում է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացմանը 08:1504 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0404 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Էմանուել Մակրոնի հետ 01:4204 Մայ, 2026
  • Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում 00:4704 Մայ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին մասնակցել են 607 դպրոցի աշակերտներ 00:1004 Մայ, 2026
  • ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ 00:0504 Մայ, 2026
  • Ամերիկահայերը 2-րդ աշխարհամարտում. Էռնեստ Դերվիշյան 23:2903 Մայ, 2026
  • Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը Երևանում է 23:2403 Մայ, 2026
  • Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է Հայաստան 23:0803 Մայ, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակը փոխել է գույները՝ ի պատիվ հյուրերի և ի նշանավորումն անցկացվելիք գագաթնաժողովների 22:3203 Մայ, 2026
  • Համացանց արտանետվող կեղծ լուրերի հերքումները քիչ դեպքերում են հասնում հավատացողներին. փորձագետներ 22:2603 Մայ, 2026
  • Պատմական իրադարձություն Հայաստանի համար. 50 պատվիրակություն ԵՔՀ գագաթնաժողովին 22:2103 Մայ, 2026
  • Վարչապետի անունից, ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է ընթրիք 22:1303 Մայ, 2026
  • Ենթադրյալ ընտրակաշառքներն ու քաղաքական միջավայրը. Մեծ բանավեճ 21:5503 Մայ, 2026
  • Խորվաթիայի վարչապետը ժամանել է Հայաստան 21:4803 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն 21:4003 Մայ, 2026
  • Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ժամանել է Հայաստան 21:3603 Մայ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները 21:3403 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Սան Մարինոյի արտգործնախարար Լուկա Բեկկարին 21:2703 Մայ, 2026
  • Գաղափարական և մշակութային նկարագրով Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն է 21:2303 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Նախընտրական հիբրիդային պատերազմ, 5-րդ շարասյուն. ինչու է ՌԴ-ն սրում հնամաշ գործիքները 21:0003 Մայ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը 20:3903 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան 20:2603 Մայ, 2026
  • Տավուշի բնակավայրերում լուծվում է ջրամատակարարման խնդիրը | Հարցազրույց Կորյուն Խաչատուրյանի հետ 20:2103 Մայ, 2026
  • Այսօր Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դռոն շոու. Արայիկ Հարությունյան 20:0503 Մայ, 2026
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան | ՈՒՂԻՂ 19:5903 Մայ, 2026
  • ՀՀ և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահները կարևորել են քաղաքացիների միջև անմիջական շփումների խթանումը 19:5803 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.05.2026 19:4303 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետը 19:4003 Մայ, 2026
  • ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները 19:3803 Մայ, 2026
  • Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան 19:2703 Մայ, 2026
  • Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը 19:1703 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 19:1203 Մայ, 2026
  • Երևան, Հանրապետության հրապարակ-2026. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:0703 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարները 18:5903 Մայ, 2026
  • Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3803 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 18:0803 Մայ, 2026
  • Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահ 18:0403 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը 17:4503 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը 17:4103 Մայ, 2026
  • Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2903 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 17:2403 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ 17:1703 Մայ, 2026
  • Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները 17:1003 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը 17:0803 Մայ, 2026
  • Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան 16:4803 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների զարգացման հեռանկարները 16:2703 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները 16:2003 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը 16:1403 Մայ, 2026
  • Զելենսկին ժամանեց Երևան 16:1003 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը 16:0103 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015