Մայիսի 4-ին՝ ժամը 04։11-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դրոյի փողոցում գտնվող երկու հարակից տների տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:31-ին, մարվել՝ 05։53-ին։ Այրվել են տների տանիքները՝ մոտ 200 քմ։