Պարարտանյութի նոր խմբաքանակ Հայաստան կուղարկվի Ադրբեջանի տարածքով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 10 երկաթուղային վագոն Հայաստան կհասնի մայիսի 4-ին։
Նշվում է, որ մայիսի 3-ին, Բիլյաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ արդեն ուղարկվել է 8 վագոնից բաղկացած գնացք՝ ընդհանուր 536 տոննա պարարտանյութերով։