Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմին, Թեհրանը կդիտարկի որպես հրադադարի ռեժիմի ուղղակի խախտում:
Իրանի զինված ուժերը հայտարարել է, որ կհարձակվի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի վրա, եթե դրանք մոտենան կամ փորձեն անցնել Հորմուզի նեղուցով, հաղորդում է Al Jazeera-ն։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ջրային ուղու անվտանգությունը «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ձեռքին է» և զգուշացվում է, որ «ցանկացած անվտանգ անցում և նավարկություն ցանկացած իրավիճակում» պետք է «իրականացվի զինված ուժերի հետ համակարգված»։