Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում։
Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ Պեդրո Սանչեսը Մադրիդից ուղևորվելիս է եղել Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, սակայն տեխնիկական անսարքության պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անկարայում։