Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: