Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այսօրվա դրությամբ՝ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9-ը, 1-ը բուժվել և տուն է վերադարձել:
Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել:
Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները: Առողջ եղեք»,- գրել է Ղուկասյանը։