Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը լավանում է, և նա արդեն կարողանում է նստել անկողնում՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը: Երկրի կառավարության ղեկավարի մասին տվյալները փոխանցել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը:
Միացյալ Թագավորության վարչապետը դեռևս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բորիս Ջոնսոնը կիրակի օրը հիվանդանոց էր տեղափոխվել բարձր ջերմությամբ ու հազով:
Հիշեցնենք, որ 55-ամյա Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մոտ 2 շաբաթ առաջ: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նրան թթվածին էին տվել, սակայն թոքերի արհեստական օդափոխման սարքին չէին միացրել: