Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի տրամադրությունը լավ է, վիճակն էլ՝ կայուն: Այս մասին հայտնել է երկրի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը՝ գրում է BBC-ն:
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Բորիս Ջոնսոնին թթվածին են տվել, սակայն թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված չէ:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին ուղերձ է հղել Ջոնսոնի ընտանիքին ու նրա հղի կողակցին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: