Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի պիկը դեռևս չեն անցել՝ գրում է РИА Новости-ն: Բացի այդ, Կրեմլի ղեկավարը հորդորել է սովորել ուրիշների սխալների վրա:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, հաշվի ենք առնում մյուս երկրների թե դրական և թե բացասական փորձը: Այժմ խիստ կարևոր է խուսափել ուրիշների սխալներից, դասեր քաղել ու եզրահանգումներ անել՝ հենվելով բժշկական ու գիտական հանրության դիրքորոշման վրա»: