Ֆրանսիայում մոտ 600 զինվորական վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկությունները հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին՝ գրում է RIA Novosti-ն:
«Մեր զինվորականներից մոտ 600-ը վարակվել են COVID-19-ով: Դա համապատասխանում է ծավալներին, չէ՞ որ այն փոփոխվում է: Մենք ուշի ուշով հետևում ենք իրավիճակին»:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ավելացրել է, որ ավելի վաղ կորոնավիրուսից մահացել էր նաև երկրի զինված ուժերի քաղաքացիական աշխատակից, որն աշխատել էր պաշտպանական ենթակառուցվածքների շինարարական ծառայությունում: