Վիլնյուսում լիտվացի նկարիչները հուշարձաններին բժշկական դիմակներ են հագցրել՝ այդ կերպ ցանկանալով հասկացնել հանրությանը, որ կորոնավիրուսի բռնկումն ազդում է նաև մշակութային միջավայրի վրա: Նրանք կոչ են անում քաղաքացիներին՝ հետևել բժշկական խորհուրդներին:
Համաճարակի պատճառով մայրաքաղաքի բոլոր մշակութային միջոցառումները չեղյալ են հայտարարվել, իսկ օպերայի համար զգեստներ կարողները սկսել են դիմակներ արտադրել: