ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է մարտի 24-ի դասացուցակը:
«Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝
Թեմա՝ Քիմիական կապ (7-րդ դասարան)
-
Ճանապարհային երթևեկության կանոններ
Թեմա՝ Հետիոտների հիմնական պարտականությունները (3-րդ դասարան)
Թեմա՝ Ֆիզկուլտուրայի կարևորությունն առողջության համար, անձնական հիգիենայի պահպանումը (1-ին դասարան)
-
11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»
Թեմաները՝
- Մաթեմատիկա. Ընդհանուր արտադրիչ, ընդհանուր արտադրիչի դուրս բերումը
- Ֆիզիկա. Խնդիրների լուծում ազատ անկման վերաբերյալ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն հետևյալ դասերը՝
☑14։00 - Հայոց պատմություն (7-րդ դասարան), թեմա՝ Թյուրք սելջուկները և Հայաստանը
☑14։30 - Հայոց պատմություն (6-րդ դասարան), թեմա՝ Տրդատ Առաջինի գահակալումը
☑15։00 - Հայոց պատմություն (6-րդ դասարան), թեմա՝ Մեծ Հայքը I դ. վերջից մինչև III դ. կեսերը
☑15։30 - Հայոց պատմություն (7-րդ դասարան), թեմա՝ Հայկական թագավորություններն
ու իշխանությունները: Զաքարյանների պետությունը։
Բոլոր դասերը հասանելի կլինեն նաև https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում»,- գրել է նախարարը: