ՀՀ ԿԳՄՍ նախարարը Ֆեյսբուքում տեղեկացրել է , որ այսօր տեսակապով մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած քննարկմանը, որին մասնակցել են 50 երկրների կրթական պատասխանատուները:
Գլխավոր եզրակացությունը մեկն է եղել՝ բոլորը պիտի այս դժվար օրերին միմյանց փորձը հաշվի առնեն ու միմյանցից սովորեն:
«Օրերս տեսակապով մասնակցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված քննարկմանը: Քննարկմանը մասնակցում էին 50 երկրների կրթական պատասխանատուներ:
‼️ Քննարկման թեման՝ կորոնավիրուսով պայմանավորված ուսումնական առկա գործընթացների դադարեցումն էր և հեռավար կրթության կազմակերպումը: Խնդիրների բախվում են բոլոր երկրները, և դրանց լուծումը հնարավոր է միայն համագործակցությամբ և լավագույն փորձի փոխանակմամբ:
✅«Նախարարները պետք է հաշվի առնեն իրավիճակի յուրահատուկ լինելը և այն, որ միասնական մոտեցում գոյություն չունի: Մենք բոլորս պետք է սովորենք միմյանցից և այս ճգնաժամի պատճառով կառուցենք ավելի ուժեղ կրթական համակարգ»,-նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերի տեղակալ Ստեֆանիա Ջիանինին:
✅Հեռավար ուսուցումը ներառական դարձնելու համար անհրաժեշտ է միասնական մոտեցում և ավելի սերտ գործընկերություն․ սա էր տեսակոնֆերանսի առանցքային եզրակացություններից մեկը»,- գրել է նախարարը: