Հայաստանի վարչապետն այս պահին ինքնամեկուսացված է: Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն արդեն կորոնավիրուսի թեստեր են հանձնել: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը 1lurer.am-ին հայտնեց, որ թեստերի պատասխանները հայտնի կդառնան մինչև օրվա ավարտը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին ուշ երեկոյան հայտարարեց երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի մասին՝ 13 մարդու մոտ կա հաստատված կորոնավիրուս: Վարչապետը նաև հայտնեց, որ ամուսիններով կմնան մեկուսացված, մինչև թեստերի պատասխանները հայտնի կդառնան:
«Աննան եղել է Բրազիլիայում, ողջագուրվել է առաջին տիկնոջ հետ: Բրազիլիայի նախագահի դեպքը թեև հերքվել է, մենք ջերմություն չունենք, ամեն դեպքում, մեկուսացված պայմաններում կմնանք: Վաղն առավոտյան թեստ կհանձնենք»,- ասել էր վարչապետը: