ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է արել գյումրեցի աղջկա մասին՝ նշելով, որ այս պարագայում նույնպես հուսադրող նորություններ կան:
«Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից: Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։
Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»,- գրել է նախարարը: