Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, հույս հայտնելով, որ երկու երկրները կարող են ընդհանուր լեզու գտնել:
Ըստ Mignews-ի՝ Չապուտովիչն ասել է, որ Լեհաստանն ու Ռուսաստանը հարևան երկրներ են, որոնց քաղաքական գործիչների և հասարակությունների միջև պետք է նորմալ հարաբերություններ լինեն:
Այս պահի դրությամբ, համաձայն Լեհաստանի ԱԳ ղեկավարի, «այդ հարաբերությունները չեն կարող լավ որակվել. դրանք լարված են»: Միևնույն ժամանակ նա նշել է, որ շահագրգիռ է ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման հարցում, ինչը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա մայիսին նախատեսված ԵԽ նախարարների հանդիպումը:
Նախարարը նաև ուրվագծել է բանակցությունների շրջանակը՝ փաստաթղթերի վերլուծում, երկու երկրների միջև պատմական փաստերի և հարաբերությունների ընդհանուր ընկալման ճշտում: