Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական Роснефть ընկերության TNK Trading International SA դուստր ձեռնարկության նկատմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման վարչության (OFAC) կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ TNK Trading International SA-ն, շրջանցելով նախկինում հաստատված ամերիկյան սահմանափակումները, վենեսուելական նավթ է առաքել: