Մարտի 2-ից 13-ը, ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ, Դիվանագիտական դպրոցում կայացավ արտաքին քաղաքականության ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստման չորրորդ դասընթացը, որի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ դասախոսություններով հանդես եկան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և պատասխանատու աշխատակիցները։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են մասնակցության վկայագրեր՝ տեղեկացնում են ԱԳՆ-ից: