Կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 13-ից Հնդկաստանը սահմանում է երկիր մուտք գործելու արգելք: Այս մասին հայտնել են Ռուսաստանում Հնդկաստանի դեսպանատնից:
«Հնդկաստանի առողջապահության նախարարության հանձնարարականի համաձայն՝ մարտի 13-ից դեպի երկիր մուտքը կարգելվի բոլոր վիզաներով, բացառությամբ՝ դիվանագիտական, աշխատանքային և ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների վիզաներով»: