Ճապոնիայի Kurabo Industries ընկերությունը մարտի 16-ից կսկսի արագ թեստերի վաճառքը, որոնց շնորհիվ 15 րոպեում կախտորոշվի կորոնավիրուսը: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հաղորդվում է ընկերության կայքում։
Այդ եղանակը շատ ավելի պարզ է ու ավելի արագ, քան այժմ ամենուրեք կիրառվող պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը՝ փոխանցում է աղբյուրը և հավելում, որ մեկ թեստի մեկ կոմպլեկտի գինը կազմում է շուրջ 250 դոլար:
Հիշեցնենք, որ Ճապոնիայում ներկայում գրանցված է վարակման 1,3 հազար դեպք, մահացել է 22 մարդ: