Ուկրաինայի կառավարությունը ծրագրել է 3 շաբաթով կարանտին սահմանել ուսումնական հաստատություններում: Երկրի իշխանությունների որոշումն արդեն հրապարակվել է: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի քարտուղարությունից: Փաստաթղթում մասնավորապես ասվում է.
«Նախարարների կաբինետն առաջարկել է սահմանափակումներ սահմանել զանգվածային միջոցառումների անցկացման համար, որոնցում ծրագրված է 200 և ավելի մարդկանց մասնակցությունը: Սակայն դա չի վերաբերում պետական անհրաժեշտության միջոցառումներին: Մարզական միջոցառումների անցկացումը հնարավոր է միջազգային կազմակերպությունների թույլտվությամբ, սակայն առանց հանդիսականի»: