Ասում են՝ հեղափոխությունից հետո ընդդիմություն գոյություն չունի: Այդ մասին Արենի համայնքում ԱՅՈ-ի հանրահավաքին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասում ենք՝ իշխանությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել, բուծել, քանի որ դա վիրավորանք կլինի ժողովրդի հասցեին, իրական ընդդիմություն պետք է ստեղծի ժողովուրդը: Մենք ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն լինելուց առաջ ժողովրդի կողմից ձևավորված ընդդիմություն ենք եղել: Ընդդիմություն լինելու համար քաղաքական ուժերը պետք է դադարեն պայքարել ժողովրդի դեմ, պիտի դադարեն վախեցնել ժողովրդին, նման ուժերին պետք է մերժել, նրանք չեն հարգում ժողովրդին»,- ասաց Ն.Փաշինյանը: