Եվրամիությունը դատապարտել է կորոնավիրուսի պատճառով եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը: Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել. «Եվրամիությունը հավանություն չի տալիս այն որոշմանը, որ ԱՄՆ-ը միակողմանի է ընդունել ուղևորությունների արգելումը»: