Հարգելի գործընկերներ և ուղևորներ, «Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի՝ Ֆեյսբուքի էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
«Այս պահին վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները, կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն:
«Արմենիա» ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին:
Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթերը մինչև ապրիլի 16-ը:
Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթերը»,- տեղեկացրել է ավիաընկերության փոխտնօրենը: