Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի նախաձեռնությամբ մարտի 14-ին տեղի կունենա «Պատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցելու են Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հանդես կգան զեկուցումներով:
«Գիտաժողովի նպատակն է ևս մեկ անգամ գիտական փաստերի հիման վրա հակադարձել Ադրբեջանի կեղծարարությանը, հակահայկական քարոզչություններին և հայատյաց քաղաքականությանը: Ադրբեջանը չի փոխել իր քաղաքականությունը և տարիներ շարունակ փորձում է, ստի ու կեղծիքի վրա հիմնված փաստեր ներկայացնելով, արդարանալ, ինչն էլ իհարկե ընդունելի չէ հայկական կողմի համար»,- ասել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը: