Ֆրանսիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրացուցակներում ընդգրկվել են ծագումով թուրք թեկնածուներ, որոնք բազմիցս ժխտողական կարծիք են հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ոմանք էլ Ֆրանսիայում առաջ են տանում ադրբեջանական շահը: Ֆրանսիայի ՏԻՄ ընտրությունների ցուցակներում առկա են նաև հայազգի թեկնածուներ: