Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ սիրիական խնդիրն իրականում ծագել է դեռ տասնամյակներ առաջ, անջատողականների պատճառով, որոնք դեմ են դուրս եկել պետությանը՝ ձեռք բերելով այս կամ այն ուժի և պետության աջակցությունը: Այս մասին Սիրիայի նախագահն ասել է Россия 24-ին տված հարցազրույցում:
«Անկախ ցանկացած պայմանավորվածությունից՝ Իդլիբը պետք է ազատագրվի: Իսկ Իդլիբի ազատագրումից հետո մեր հաջորդ թիրախը կլինի երկրի արևելյան հատվածների ազատագրումը…Ես վստահ եմ՝ կգա այն օրը, երբ մեր երկրում որևէ բռնազավթիչ չի մնա: Ինքը՝ ժողովուրդը դեմ դուրս կգա նրանց: Եթե նրանք դուրս չգան քաղաքական բանակցությունների արդյունքում, ուժո՛վ դուրս կբերենք»,- հարցազրույցի ընթացքում ասաց Սիրիայի նախագահը: