Աբխազիայի իշխանությունների ավելի քան 400 ընդդիմադիրներ հավաքվել են Սուխումում կառավարության շենքի մատույցներում: Նախքան Աբխազիայի նախագահի ընտրություններն ակտիվիստները մտադրվել են հասնել նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբայի հրաժարականին ու հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը:
Ընդդիմության կողմնակիցներից ոմանք այն կարծիքին են, որ իրենց առաջնորդ, Աբխազիայի նախագահի թեկնածու Ասլան Բժանիային երկրորդ անգամ թունավորել են` նախընտրական քարոզարշավին նրա հետագա մասնակցությունը կանխելու համար, և պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրել հանգամանքները, որոնք հանգեցրել են ընդդիմության ուժերի դաշինքի առաջնորդի առողջության վատթարացմանը: