Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին հավակնող Դեմոկրատական կուսակցության թեկնածուների համար այսօր «Սուպեր երեքշաբթի» է: Երկրի 14 նահանգներում անցկացվելու են նախնական ընտրություններ, որի արդյունքներով ընտրվում են երկրի նախագահի դեմոկրատ թեկնածուները:
Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցում է երկրի բոլոր նահանգները ներկայացնող 1357 պատվիրակ: Հուլիսին Դեմոկրատական կուսակցության նիստի ժամանակ պատվիրակները պաշտոնապես կընտրեն երկրի նախագահի իրենց թեկնածուին՝ հիմնվելով նախնական ընտրությունների արդյունքների վրա: