• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական... 22:12
Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ 18:09
Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին 15:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կ. Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը Հայաստանում է
Հասարակություն
12:1429 Փտր, 2020

Կ. Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը Հայաստանում է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցում են Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը և Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը։

Այս առիթով Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թափորով Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքն առաջնորդվել է Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, ուր կատարվել է գոհաբանական աղոթք։

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի միաբանության անունից ողջունելով Սահակ Պատրիարքին, շնորհավորել է նրան ընտրության կապակցությամբ։ Ապա Պոլսո Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։

Այնուհետև Վեհարանում նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և նրա շքախմբին ընդունել է  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջագուրումից հետո Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնել է երկար տարիներ անց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունում նոր գահակալ ունենալու առիթով։

«Մենք այս առիթով մեր սրտի ամենաջերմ և լավագույն բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ: Հայցում ենք, որ Տերն Իր շնորհներն առատորեն հեղի Ձեզ վրա և պարգևի ուժ ու կորով՝ իմաստությամբ ու արդյունավոր կերպով իրականացնելու Ձեր ծանր պարտականությունները:

Գիտենք, որ այս տարիների ընթացքում շատ աշխատանքներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանային պատրիարքական հանգամանքի մեջ եղող անձի կողմից, առկախ են մնացել և կարիք ունեն կարգավորման: Եվ Ձեր Ամենապատվությունը, վստահ ենք, եկեղեցականաց և աշխարհականաց դասի հետ համատեղ ամեն ջանք ի գործ պիտի դնի, որպեսզի այդ խնդիրները կարողանան լուծում ստանալ և Պատրիարքությունը շարունակի իր օգտաշատ ծառայությունը Պոլսում և Թուրքիո տարածքում ապրող հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքի շինության և պայծառության համար», - իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:

Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց նորընտիր Պատրիարքին երկար տարիներ Մայր Աթոռում նրա նվիրյալ ծառայության համար՝ հորդորելով վերջինիս նույն նախանձախնդրությամբ և անձնուրաց աշխատանքով զորացնել և ծաղկեցնել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության նվիրական Աթոռը։

Վեհափառ Հայրապետը քաղցրությամբ վերհիշել է իր հովվապետական այցելությունը Կ․Պոլսի Հայոց Պատրիարքություն՝ արձանագրելով, որ այնտեղ ականատեսն է դարձել պոլսահայության ջերմությանը, սիրուն ու հարգանքին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությանը, նրա արժանընտիր գահակալին, հոգևոր ողջ դասին և հավատացյալ ժողովրդին:

Իր հերթին Սահակ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար՝ փոխանցելով պոլսահայության որդիական ողջույններն ու հարգանքը:

«Դուք միշտ մեր աղոթքների մեջ եք: Մեր հայացքը միշտ ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին և մենք, հիշելով Սուրբ Էջմիածինը և Ձեզ, զորանում ենք, մեր արմատներից ստանում ենք մեր կյանքի ավիշը՝ գոյատևելու Սփյուռքի մեջ: Այս օրը ինձ համար շատ թանկագին է. իմ կյանքի շատ էական հանգրվանները Ձեզ հետ եմ ապրել», - ասել է Նորին Ամենապատվությունը՝ վերհիշելով տարիների իր ծառայությունը Մայր Աթոռում, Վեհափառի հայրական խնամքի ներքո և դրանք նկատելով իր կյանքի ամենաարդյունաբեր ժամանակաշրջանը:

Պատրիարք Հայրն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի եկեղեցաշեն գործունեությանը և Մայր Աթոռի պայծառությանը՝ նշելով, որ երախտապարտ է կատարված աշխատանքների համար: Վերջում Սահակ Պատրիարքը հայցեց Նորին Սրբության աղոթքները՝ հայտնելով Վեհափառ Հայրապետին պոլսահայության հավատարմությունը և իր որդիական հնազանդությունը:

Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

Դիտումների քանակ24
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը. Մաշալյան 14:1903 Փտր, 2020 Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը. Մաշալյան Տարածաշրջան
  • «Լուրերի» բացառիկ հարցազրույցը Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանի հետ 19:1814 Դեկ, 2019 «Լուրերի» բացառիկ հարցազրույցը Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանի հետ Հասարակություն
  • Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին 19:3412 Դեկ, 2019 Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը 10:5506 Ապր, 2026
  • Հայանիստ բնակավայրում ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:4206 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց 10:3206 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդում․ հասցեներ 10:1306 Ապր, 2026
  • Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է 10:0606 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Պոչամբարների վիճակն աղետալի չէ, խնդիրներն էլ կլուծվեն. ԲԸՏՄ ղեկավար | 06.04.2026 10:0006 Ապր, 2026
  • Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին 09:5006 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել 09:2506 Ապր, 2026
  • Ստեփանավան քաղաքի տասնյակ հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի 08:5806 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2806 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1306 Ապր, 2026
  • Զորական գյուղում վագոն-տնակ է այրվել 08:0006 Ապր, 2026
  • Մեկ երեխա ընդունվել է միանգամից 4-րդ դասարան. ԿԳՄՍՆ տվյալով՝ 80%-ը սովորում է հասակակիցներին համընթաց 22:3405 Ապր, 2026
  • Լրագրողների նկատմամբ բռնությունը 90-ականներից մինչև օրս. ի՞նչ է փոխվել 22:2805 Ապր, 2026
  • Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԲԸՏՄ 22:1605 Ապր, 2026
  • Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ 22:1105 Ապր, 2026
  • Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ 21:1805 Ապր, 2026
  • Լուրեր | Բաց խոսք, փակ ենթատեքստ. Փաշինյան-Պուտին հանդիպման տողատակերն՝ ըստ փորձագետների 21:0005 Ապր, 2026
  • ՀՀ-ն ՌԴ-ին պատասխանում է ինքնիշխանության լեզվով. Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքագիտական գնահատականը 20:5605 Ապր, 2026
  • Ինչպե՞ս և ինչո՞ւ մասնակցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին | Հարցազրույց Լիլի Խաչատրյանի հետ 20:3705 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում 20:2405 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.04.2026 19:3905 Ապր, 2026
  • Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվել է ավտոմեքենա 18:3605 Ապր, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը. Պապիկյան 17:3705 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3305 Ապր, 2026
  • Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության պատարագին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:1805 Ապր, 2026
  • Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ 13:2605 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 13:0405 Ապր, 2026
  • 2026 թ. լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը 12:1905 Ապր, 2026
  • ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում 11:4005 Ապր, 2026
  • Կյանքից հեռացել է Զորի Բալայանը 10:5505 Ապր, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը 10:4005 Ապր, 2026
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Հարության տոնի պատարագին ներկա է վարչապետը | ՈՒՂԻՂ 10:3105 Ապր, 2026
  • Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է. դեսպան Վասիլիս Մարագոս 10:2705 Ապր, 2026
  • Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:0405 Ապր, 2026
  • ՃՏՊ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ 09:5505 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3205 Ապր, 2026
  • Ճիշտ պատասխանը կարող է միլիոն արժենալ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Առաջինի եթերում 00:5405 Ապր, 2026
  • Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը 00:1205 Ապր, 2026
  • 70-ամյա Անուշի գույների աշխարհը 23:4804 Ապր, 2026
  • Հայաստանն այն երկրներից է, որտեղ բենզինը թանկացել է ամենաքիչը. Պապոյան 23:1504 Ապր, 2026
  • Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 23:0204 Ապր, 2026
  • Իրանը չի հրաժարվել բանակցություններից. Արաղչի 22:5704 Ապր, 2026
  • Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է 22:5304 Ապր, 2026
  • Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել 22:4604 Ապր, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման շեշտադրումները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Ապր, 2026
  • Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել․ Ալեն Սիմոնյանն ահազանգում է 22:2304 Ապր, 2026
  • Թերեզա Պապոյանի «Հոգուս մասնիկ»-ը 21:4904 Ապր, 2026
  • Քաղաքական տգիտության գագաթնակետն է, ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են. վարչապետը՝ ընդդիմությանը 21:3404 Ապր, 2026
  • Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը 21:1304 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 04.04.2026 21:0004 Ապր, 2026
  • Կստեղծվի բազմաբնակարան շենքերի տվյալների շտեմարան 20:5704 Ապր, 2026
  • Էրդողանը և Ռյուտեն քննարկել են իրավիճակն Իրանում և Ուկրաինայում 20:4404 Ապր, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին 20:3404 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:3204 Ապր, 2026
  • Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ 20:1904 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ 20:1404 Ապր, 2026
  • Ավոկադոյի մշակություն. լիբանանահայ ֆերմերի էկզոտիկ ջերմոցը 20:0304 Ապր, 2026
  • Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանի ուշադրության կենտրոնում 19:2404 Ապր, 2026
  • Կայացել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի 638-րդ խաղը 19:0404 Ապր, 2026
  • Կրկին թիրախավորվել է Բուշերի ատոմակայանը 18:4504 Ապր, 2026
  • Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ 18:2904 Ապր, 2026
  • Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում 18:1304 Ապր, 2026
  • Վարչապետը շնորհավորել է հայրենակիցների Սուրբ Զատիկը 17:4004 Ապր, 2026
  • Թեհրանում հզոր պայթյուններ են որոտացել 17:3604 Ապր, 2026
  • Բուշերի ԱԷԿ-ին հարվածը կկործանի կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում. Արաղչի 17:1204 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին. վարչապետի ելույթը 17:0004 Ապր, 2026
  • «Թել-Սել» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 832 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5104 Ապր, 2026
  • Հայ կանայք՝ կինոյում 16:3204 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA 16:1404 Ապր, 2026
  • Հրդեհի ահազանգ Սվաճյան փողոցում 16:0604 Ապր, 2026
  • ՊՆ մամուլի քարտուղարը վրացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր 15:5104 Ապր, 2026
  • Արաղչին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին պնդումները 15:4604 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու 15:0804 Ապր, 2026
  • Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում հարվածից հետո ճառագայթման մակարդակը չի բարձրացել. ԱԷՄԳ 15:0804 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի 14:5904 Ապր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև 14:5004 Ապր, 2026
  • Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 14:4704 Ապր, 2026
  • Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան 14:1904 Ապր, 2026
  • Թուրքիայի ոսկու պաշարները 2 շաբաթում կրճատվել են 118 տոննայով 14:1304 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին 14:1004 Ապր, 2026
  • Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը 14:0404 Ապր, 2026
  • Աշխարհացունց անակնկալների մի՛ սպասեք, որովհետև մեր ցուցակի ձևավորման ողջ գործընթացը եղել է ձեր աչքի առաջ. Հասմիկ Հակոբյան 13:4904 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:4504 Ապր, 2026
  • Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին 13:2604 Ապր, 2026
  • Հասմիկ Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 13:1104 Ապր, 2026
  • Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից հնդիկ ձկնորսների տարհանմանը աջակցելու համար 13:0404 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի հենք 13:0004 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչ հերթականությամբ են այսօրվա լիագումար նիստում հնչելու ելույթները 12:5704 Ապր, 2026
  • Հայաստան-Բելգիա կապերը վերջին տարիներին դարձել են ավելի ակտիվ ու բազմաշերտ 12:5104 Ապր, 2026
  • Շիրակի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ 12:2804 Ապր, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի և Սամարայի շրջաններին 12:0904 Ապր, 2026
  • Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 11:5304 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 11:4204 Ապր, 2026
  • Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը աջակցության համար 11:3904 Ապր, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 11:2804 Ապր, 2026
  • Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ 11:0504 Ապր, 2026
  • Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել 10:5104 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 10:4104 Ապր, 2026
  • Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4504 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015